Էլեկտրոնային ուսուցում
Էլեկտրոնային ուսուցումն իրենից ներկայացնում է գիտելիքների փոխանցում և ուսուցման գործընթացի կառավարում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով:
Էլեկտրոնային ուսուցման ամբողջական համակարգը բաղկացած է երեք հիմնական մոդուլներից.
- ուսուցման կառավարման համակարգեր
- ուսուցման բովանդակություն
- հեղինակային գործիքներ
Հյուսիսային համալսարանը, որպես առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություն, որը կիրառում է նորարարական տեխնոլոգիաները, կրթության որակի և արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկում է էլեկտրոնային ուսուցման դասընթացներ մի շարք մասնագիտական առարկաների գծով: