Մատչելի դասընթացներ

logo eqerqe

rtgqer

qer

e

rqt


Հարգելի ուսանող,


Այս բաժնում կգտնեք մեծ քանակությամբ օգտակար տեղեկատվություն՝ հրատարակությունների և տեսաձայնագրությունների տեսքով: Մինչ համապատասխան դասընթաց մուտք գործելը, ծանոթացեք բոլոր նյութերին՝ հարթակի և հեռավար ուսուցման վերաբերյալ Ձեր գիտելիքները հարստացնելու համար:


Սույն դասընթացը նախատեսված է ուսանողների, սկսնակ գործարարների ինչպես նաև ֆինանսական կառավարիչների համար: Ներկայացված են ձեռնարկատիրական գործունեության հիմունքները, ինչպես նաև գործարարության ծրագրերի իրագործման մեկնարկային խնդիրների լուծման ուղիները:

Դասախոս` տ.գ.թ., դոցենտ` Նոննա Խաչատրյան


Սիրելի ուսանող, ներկայացվող դասընթացի միջոցով դուք կծանոթանաք <<հարկ>> հասկացության տնտեսագիտական մեկնաբանությունը, հարկերի տեսակներին, գործառույթներին, սկզբունքներին, կառուցվածքային տարրերին, զարգացման փուլերին, հարկման տեսություններին, հարկերի հաշվարկման և վճարման տեսամեթոդական հիմունքներին, կհասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում հարկային բեռը, ինչպես է այն դիտարկվում որպես հարկային համակարգի գնահատման չափանիշ,  կճանաչեք նաև ՀՀ հարկային օրենսդրության և հարկային քաղաքականության ձևավորման առանձնահատկությունները, որի արդյունքում կկարողանաք տալ ՀՀ հարկային համակարգի արդյունավետության գնահատականը:
Ներկայացվող դասընթացը հագեցված է գիտելիքների ստուգման բազմաթիվ հարցերով, առաջադրանքներով, լուսաբանող գծանկարներով, թեստային առաջադրանքներով և այլն, ինչն ավելի արդյունավետ է  դարձնում ուսուցման գործընթացը:

Դասախոս՝ տ.գ.թ. Բ. Մարտիրոսյան


Ներկա ժամանակահատվածում ամեն մի մասնագիտության մարդու, ամեն քայլափոխի զգացվում է մանակավարժություն իմանալու անհրաժեշտությունը։ Դա և ինքնադաստիարակությունն է, և սեփական երեխաների դաստաիարակությունը, և իր ենթակայության ներքո աշխատողների ուսուցումը։ Մեր ամբողջ կյանքը դաստիարակության անընդհատ գործընթաց է, և այն մարդը, ով ավելի բանիմաց է այդ ասպարեզում, նա ավելի մեծ հնարավորություններ կունենա հարմարվելու կյանքի նոր պայմաններին։ Դա է պատճառը, որ բոլոր մասնագիտությունների պատրաստման ժամանակակից ծրագրերի մեջ իր կայուն տեղն ունի մանկավարժության դասընթացը։ Ի վերջո մանկավարժությունը չի ենթադրում միայն մանակավարժական կրթօջախների համար ուսուցչական կադրերի պատրաստում։ Մանկավարժությունն անձի մեջ հաղորդակցման կարողություններ ու հմտություններ է ձևավորում, որն ինչ խոսք անհրաժեշտություն է հասարակական կյանքում և պահանջված յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդու համար։ 


Նորարարության կառավարում (ՆոԿա) դասընթացը կարևորում է քննադատական ​​մտածողության զարգացումը: Կիրառվելու են ուսուցման ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդներ՝ ուսումնառության գործընթացն առավել հետաքրքիր ու նորարար դարձնելու համար:

Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել, թե ինչպես է նոր և բարձր տեխնոլոգիաների նորարարությունը պահանջում կառավարման նոր պահանջներ: Դասընթացը խնդիր ունի ունկնդիրներին ծանոթացնել ՆոԿա մեթոդաբանական հիմունքների հետ, ներկայացնել կազմակերպության նորարարական զարգացման ռազմավարական ուղենիշները, մատուցել նորարարության առևտրայնացման հնարավոր ձևեր, մրցակցային շուկայում կողմնորոշման հմտություններ:

Դասախոս՝ ֆիզմաթ. գ.թ. ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ 


Հաշվի առնելով բանկային համակարգի առանցքային նշանակությունը ֆինանսական կայունության պահպանման և տնտեսության հետագա զարգացման համար` «Բանկային գործ և դրամաշրջանառություն» առարկայի դասավանդումը խիստ արդիական և կարևոր է: ՀՀ բանկային համակարգը տնտեսության ամենակայացած և կանոնակարգված ոլորտներից է հանդիսանում, հետևաբար անհրաժեշտ է ուսանողներին տեսական և պրակտիկ խորը գիտելիքներ փոխանցել բանկային հատվածի գործունեության օրինաչափությունների ու առանձնահատկությունների վերաբերյալ:  

Ներկայացվող առարկայական ծրագիրը կազմված է Հյուսիսային համալսարանում 041301.00.6 ՙԿառավարում» մասնագիտությամբ շնորհվող տնտեսագիտության բակալավրի գծով գործող ՄԿԾ-ով սահմանված համընդհանուր վերջարդյունքներին համապատասխան:

Առարկայական ծրագիրը նախատեսված է երրրոդ կուրսի երկրորդ կիսամյակում հեռավար դասավանդման համար, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում 4 ակադեմիական կրեդիտ։

Հարգելի ուսանողներ <<Տնտեսական իրավունք>> առարկայի նպատակն է ուսա­նողներին տալ տնտեսական իրավունքի վերաբերյալ համակարգային գիտելիքներ, ծանոթացնել գործարարական հարաբերությունների բնույթին, առանձնահատկություններին, սուբյեկտների կարգավիճակին, կազմակերպություններում վարվող տնտեսական գործունեության իրավական կարգավորման նորմերին

                                                                                                                                      Դասախոս՝ Ա. Ներսիսյան



Համաշխարհային տնտեսական աշխարհագրությունը հասարակական աշխարհագրական գիտությունների ենթահամակարգի ճյուղ էՈրն ուսումնասիրում է հասարակական արտադրության տարածքային կազմակերպումըմարդկանց կյանքի կազմակերպման տարածական գործընթացներն ու ձևերըՆերառում է աշխարհի ընդհանուր (գլոբալ) և տարածաշրջանային (ռեգիոնալ-երկրագրականսոցիալ-տնտեսաաշխարհագրական բնութագիրըՄեծ է դասընթացի աշխարհայացքային, համամշակութայինկրթադաստիարակչական և կիրառական նշանակությունըՈրի հիման վրա կարելի է առավել լավ ճանաչել հասարակության տարածքային կազմակերպմանտարածաշրջանային քաղաքականության, վարչատարածքային բաժանմանբնօգտագործմանբնակչությանԳՏՀ պայմանաններում արտադրական և ոչ արտադրական ենթակառուցվածքի տեղաբաշխմաներկրների սոցիալ-տնտեսական կապերիմշակույթի և կրթությանզբոսաշրջության զարգացման գործառույթները:

Առարկայական ծրագիրը նախատեսված է առաջին կուրսի երկրորդ կիսամյակում հեռավար դասավանդման համար, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում 4 ակադեմիական կրեդիտ անցողիկ շեմով հանձնելով.

           -հեռավար եղանակով 20 թեստ՝յուրաքանչյուր թեման ավարտելուց հետո,

           -հեռավար եղանակով իրավիճակային 2 առաջադրանքների լուծում,

           -մասնակցություն համացանցում իրավիճակային խնդրի գծով հնարավոր լուծումների քննարկումներին և առաջարկությունների ներկայացում,

           -հեռավար եղանակով էլեկտրոնային վարժանքների կատարում,

           -On line դասախոսություններին մասնակցություն,

           -Web ինտերակտիվ քննարկումներին մասնակցություն:

                                                                                                                            Դասախոս՝ տ.հ.  Հ.Խալաթյան


         


Դասըթացին կներկայացվեն տնտեսագիտության ելակետային հասկացությունները, տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրների և տնտեսական տարբեր համակարգերում դրանց լուծման առանձնահատկությունները: 
Միասին կուսումնասիրենք տնտեսագիտության զարգացման հիմնական դպրոցները, ուսումնասիրության հիմնական մեթոդներն ու օրենքները, շուկայական տնտեսության կայացման պատմական, ելակետային նախադրյալները և փոխանակային հարաբերությունների ու կատեգորիաների տարբեր դպրոցների մեկնաբանությունները: Կբացահայտենք տնտեսական գործընթացների օրինաչափությունները ինչպես միկրո, այնպես էլ մակրոմակարդակներում:

Դասախոս՝  տ.գ.թ. Մարգարիտա Պողոսյան


Սիրելի ուսանողներ: Կփորձեմ ձեզ տեղափոխել ֆինանսների զարմանահրաշ աշխարհ, ուր դուք ոչ միայն կհասկանաք "հարստանալու գաղտնիքները", այլև կտիրապետեք պետական և մասնավոր ֆինանսական հարաբերությունների կարգավորման մոտեցումներին, վարկային շուկայի առանձնահատկություններին և վերջապես կընկալեք ֆինանսիստի հմտությունները, որպես կարևորագույն գործիքակազմ ձեռներեցության բնագավառում:

Սիրելի՛ ուսանողներ:
Բարի գալուստ <<Մենեջմենթի հիմունքներ>> դասընթացի տիրույթ, որտեղ կծանոթանաք ժամանակակից կառավարմանն անընչվող հիմնական հասկացություններին, ձեռք կբերեք տվյալ ոլորտում որոշումների կայացման  գործնական հմտություններ և մասնագիտական մտածողություն, ինչը նպաստում է կառավարման գործընթացների էության ընկալմանն ու համապատասխան կարողությունների ձեռք բերմանը, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կառավարչի կայացման համար: 

Դասախոս՝ Ֆրիդա Բահարյան, տ.գ.թ., դոցենտ




Բարի գալուստ Մարքեթինգի հիմունքներ։ Ուրախ եմ տեսնել Ձեզ հեռավար հարթակում՝ իմ դասընթացում։ Ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը ողջ դասընթացի ընթացքում։

Նախ կառաջարկեի ծանոթանալ դասընթացի ընդհանուր կառուցվածքին և հանձնարարություններին։ Ֆորումներում կարող եք մասնակցել կամ ինքներդ սկսել քննարկումներ Ձեր համակուրսեցիների հետ։

Դասընթացը բարեհաջող ավարտելուց հետո կստանաք ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ մարքեթինգի մասին: Մասնավորապես կիմանաք, թե որոնք են մարքեթինգի հիմնական հասկացությունները, նրա ներքին և արտաքին միջավայրը ձևավորող տարրերը, ինչպես նաև կիմանաք ինչպես իրականացնել SWOT վերլուծություն, կլուծեք հետաքրքիր և գործնական առաջադրանքներ և շատ ավելին ․․․

Մաղթում եմ Ձեզ բարի երթ և հաճելի ու արդյունավետ ուսուցում:

                                                                                                                                Հարգանքով՝  Արամ Սիմոնյան, տ.գ.թ., դոցենտ


Google-ի կրթական գործիքները

Այս դասընթացում ուսումնասիրելու ենք մարդու հոգեկանը, հոգեկան գործունեությունը, ձևավորման օրինաչափությունները ու մեխանիզմները: Ինչպես նաև հոգեբանության խնդիրները, հոգեկան կյանքի օրենքներն ու օրինաչափությունները, հասկանալու ենք հոգեկան երևույթները, զարգացման ուղիները, ընդգծելու ենք նորմայի և ախտահարման սահմանները: Այս դասընթացի շրջանակներում մենք ուսումնասիրելու ենք նաև ուշադրության ֆիզիոլոգիական հիմքերը: Կհասկանանք, որոնք են հիշողության տեսակները, զգայությունները, ըմբռնումը, բնավորության շեշտվածությունը, խառնվածքի տիպերը: Դասընթացից ստացած գիտելիքները Ձեզ հնարավորություն կտան ավելի լավ հասկանալ անձի անձնային առանձնահատկությունները:


Դասախոս՝  Ե.Լ.Հովհաննիսյան, հ.գ.թ., դոցենտ


«Քաղաքացիական պաշտպանություն» առարկայի դասընթացն ընդգրկված է ուսումնական պլանների հանրա­պետական (համապետական) բաղադրիչի առարկաների խմբի մեջ, որը ձևավորում է ընդհանուր գիտելիքներ արտակարգ իրավիճակներում ազդաբնակչության, անձնակազմի կենսագործունեության անվտանգության ապահովման և ճգնաժամային կառավարման հիմնահարցերի վերաբերյալ:

Դասընթացում պարզաբան­վում են առարկայի ընդհանրացված և մասնակի լուծումները ու մեթոդները:

Դասընթացն ընդգրկում է առարկայի հիմնական հասկացությունները: Ուսանող­ները կծանոթանան իրավիճակների վերլուծության և գնահատման մեթոդներին, կկատա­րեն կոնկրետ իրադրության ուսումնասիրություն, նկարագրում, գնահատում և առանձնա­հատկությունների բացահայտում: Դասընթացում նախատեսվում է նաև գործնական խնդիրների ուսումնասիրում, դրանց կիրառական նշանակության պարզաբանում, հնարավոր կորուստերի կանխագուշակման ու կանխարգելիչ միջոցառումների մշակման հետ: Դասընթացի վերջում նախատեսվում է ստուգարքի հանձնում, որում կարտացոլվի ուսանողների ունակությունները տեսական և գործնական խնդիրների լուծման գործում:


Դասընթացի նպատակն է ուսումնասիրել "ռիսկ" հասկացությունը, տեսակները, դրա նվազեցման և չեզոքացման մոտեցումները, ռիսկի կառավարման հիմնախնդիրներն ու մոտեցումները։

Կազմակերպությունների վրա ազդող ռիսկերը կարող են ունենալ կազմակերպության տնտեսական ցուցանիշներին և մասնագիտական ​​հեղինակությանն առնչվող, ինչպես նաև բնապահպանական, անվտանգության և սոցիալական հետևանքներ: Հետևաբար, ռիսկի կառավարումն արդյունավետ կերպով օգնում է կազմակերպություններին լավ կողմնորոշվել շրջակա միջավայրի անորոշության պայմաններում*:

Ռիսկը դա չպլանավորված իրադարձությունների առաջացման հնարավորությունն է, որի արդյունքում կոնկրետ նպատակ հետապնդող և որոշում կայացրած սուբյեկտն իրականացվող գործունեությունից չի ստանում ակնկալվող արդյունքը և կրում է մասնակի կամ լիարժեք կորուստներ, չի ստանում ակնկալվող շահույթը՝ կրում է պլանավորածից շատ ծախսեր կամ ստանում է չպլանավորած լրացուցիչ եկամուտ։

Ռիսկը կարող է դիտարկվել որպես՝

- ֆինանսական կատեգորիա (կազմակերպության ծախսերի ավելացման կամ սպասվելիք         նվազագույն եկամուտների ստացման հավանականություն);

- հավանականության կատեգորիա (դրական կամ բացասական արդյունքի հավանականություն);

- նպատակներից հրաժարման կատեգորիա:

*ISO 31000-2018

«Իրավունքի սոցիոլոգիա» առարկայի դասավանդման նպատակն է ուսանողներին ներկայացնել իրավունքը որպես սոցիալական երևույթ, հասարակական զարգացման արդյունք:Ժամանակակից իրավագիտության համակարգում իրավունքի սոցիոլոգիան հանդես է գալիս որպես ինքնուրույն, համատեսական նշանակության իրավաբանական գի­տություն:

Դասընթացի դասավանդման ընթացքում ուսանողների առջև դրվում են հետևյալ խնդիրները'

հասկանալ իրավունքի սոցիոլոգիայի մեթոդական, կիրառական, արժեքաբանական- կողմնորոշիչ գործառույթները,

իրավունքը դիտարկել որպես սոցիալական զարգացման արդյունք:

Դասընթացի ուսուցման ընթացքում օգտագործվում են հետևյալ ինտերակտիվ մեթոդները' դասախոսություններ, քննարկումներ, բանավեճեր, ինքնուրույն հետա­զոտություններ:

                                                                                                                                                                            Դասախոս՝ Հ. Քնաջյան


Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության բարեփոխումները կրթության միջազգայնացման և գիտելիքահենք տնտեսության զարգացման արդյունքներն են: Ազգային աշխատաշուկայի հնարավոր ընդլայնման և միջազգային աշխատաշուկաների և պահանջների հետ վերջինիս համադրելիության աճող միտումները հանգեցնում են կրթության ոլորտում կառավարման ճկունության պահանջին: Հետևապես, առանցքային խնդիրն ոչ միայն բուհերի գոյատևումն է և կրթական ծառայությունների մատուցումը, այլ նաև կրթության կառավարման և կրթական ծրագրերի կազմակերպման արդյունավետությունն ու գործունակությունը և վերջնարդյունքների արժևորումն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այս համատեքստում, տվյալ դասընթացը նախատեսված է կառավարչական հմտություններին տիրապետող կրթության մասնագետների պատրաստմանը նախնական, ընդհանուր (միջնակարգ), բարձրագույն կրթության ոլորտներում՝ բարձրագույն և մասնագիտական կրթությունը ներառյալ:Դասընթացի նպատակն է ապահովել բարձրագույն կրթության կառավարման ոլորտին վերաբերող հասկացությունների խորացված ըմբռնումը և զարգացնել հմտություններ կրթական միջավայրում դրանց կիրառման համար: 

Դասընթացի խնդիրներն են՝ 

• ընդհանուր պատկերացում ունենալ կրթության ազգային համակարգի և կրթության կառավարման հիմնական սկզբունքների, էության և դրույթների (ներառյալ կրթության տարբեր մակարդակների) վերաբերյալ 

• ուսումնասիրել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները և առկա հիմնախնդիրները ու վերլուծել դրանք ոլորտային բարեփոխումների և Բոլոնիայի սկզբունքների կիրառման տեսանկյունից, 

• ուրվագծել Հայաստանում կրթական բարեփոխումների առաջնահերթությունները և ըստ այդ ռազմավարությունների վերլուծել գործնական դաշտում առկա խնդիրները և դրանց բարելավման ուղիները:

<<Հայ մամուլի պատմություն>> առարկան նախատեսված է  լրագրության ֆակուլտետի ուսանողների համար: Այն ընդգրկում է հայրենիքում և հայ գաղթօջախներում հայ մամուլում հասարակական-քաղաքական մտքի զարգացման պատմությունը: 

Այն կազմված է 2 մոդուլներից, որոնցից առաջինը ընդգրկում է հայ մամուլի ծագումն ու զարգացումը 18-ից -19-րդ դարի կեսերին, երկրորդը` 19-րդ դարավերջից մինչ մեր օրերը:

Դասընթացի նպատակն ու խնդիրներն են.

  •  Հայ պարբերական մամուլի պատմության ուսումնասիրության միջոցով ցույց տալ մամուլի դերն ու նշանակությունը ազգապահպանման, պետության ամրապնդման և հասարակության արժեքային համակարգի կերտման գործում:
  •  ՈՒսանողներին գիտելիքներ հաղորդել հայ մամուլի պատմության ծագման և զարգացման վերաբերյալ:
  • Ցույց տալ սոցիալ-քաղաքական, պետական-իրավական, հոգևոր-մշակութային տարբեր պայմաններում զարգացող մամուլի օրգանների առանձնահատկությունները:
  • Մամուլի միջոցով ներկայացնել հայ հասարակական-քաղաքական մտքի պատմությունը:
  • Ծանոթացնել հայրենիքում և Սփյուռքում այս կամ այն պատմական ժամանակաշրջանում մամուլի կատարած դերի և խնդիրների հետ:
  • Համոզմունք ձևավորել, որ մամուլը հասարակական գիտակցության ներգործության հզոր միջոց է և կարող է նպաստել ինչպես կարծրատիպերի վերարտադրությանը, այնպես էլ փոփոխմանը:
  • Առաջացնել այն ըմբռնումը, որ մամուլի միջոցով կարելի է լուսավորել, մղել առաջընթացի, ձևավորել այնպիսի արժեքներ ինչպիսիք են հայրենասիրությունը, քաղաքացիական պարտքը, գենդերային հավասարությունը, անխտրականությունը:


<<Տարրական կրթության մանկավարժություն>> առարկան նախատեսում է ապագա տարրական դպրոցի ուսուցիչներին զինել համապատասխան տեսական գիտելիքներով, մանկավարժական կարողություններով ու հմտություններով, ձևավորել ու զարգացնել նրանց մանկավարժական տակտն ու վարպետությունը: 

Դասընթացի նպատակն է ընդլայնել ուսանողների մասնագիտական գիտելիքների շրջանակը, նպաստել նրանց գործնական կարողությունների ձևավորմանը` կրտսեր դպրոցականի ուսումնադաստիարակչական գործընթացում:

Դասընթացի խնդիրներն են՝

·         ուսանողներին ծանոթացնել տարրական կրթության մանկավարժության ֆունդամենտալ տեսական դրույթների հետ,

·         խթանել ուսանողների հետաքրքրությունը պրակտիկ մանկավարժական գործունեության և մանկավարժական ստեղծագործության նկատմամբ,

·         նպաստել ապագա մանկավարժի մասնագիտական-մանկավարժական մտածողության ձևավորմանը,

·         բացահայտել մանկավարժության մարդասիրական, մարդաբանական բնույթը,

·         տարրական դպրոցի ապագա ուսուցիչներին զինել մանկավարժական տեխնոլոգիաներով, մեթոնդերով, ձևերով , միջոցներով և հնարներով աշխատելու կարողություններին:


«Մեդիագրագիտություն» դասընթացը նախատեսված է լրագրություն ուսումնասիրող մասնագետների, ուսանողների և ոլորտով հետաքրքրվող այլ անձանց համար: Հաշվի առնելով ժամանակակից ժուռնալիստիկայի առաջընթացի միտումները և այն հանգամանքը, որ  այսօր «ՄԵԴԻԱՆ» դարձել է մեր կյանքի և առօրյայի ան-բաժանելի մի բաղադրիչ, ուստի, շատ կարևոր է ճիշտ ընկալել  մեդիա ոլորտն իր բոլոր դրսևորումներով:
Դասընթացի նպատակն է ներկայացնել մեդիա ոլորտը,ինչպես է աշխատում այն: Ինչով է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից, ինչ հիմնական հասկացություններ կան, ինչ է մուլտիմեդիան, ինչպես պիտի  աշխատի  լրագրողն արտակարգ իրավիճակներում, ինչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցներըԱռաջարկվող նյութերն ու առաջադրանքներն օգտագործելով` ուսանողները կկարողանան դիտումների, քննարկումների, խաղերի միջոցով ծանոթանալ մեդիայի աշխատանքին ու սկզբունքներին, կսովորեն քննադատաբար մոտենալ մատուցվող տեղեկատվությանն ու ճիշտ հարցեր բարձրացնել: Դասընթացը ներառում է տեսական, գործնական ինչպես նաև դիդակտիկ նյութեր, առաջադրանքներ, որոնք միտված են ուսանողներին տալ մեդիաոլորտին առնչվող համապարփակ գիտելիքներ՝  մասնագիտական կամ որևէ այլ բնագավառում տեղեկատվությունը ճիշտ վերլուծելու և իրենց գրիչն իրապես որպես գաղափարական զենք կիրառելու համար:

 


«Հայ մանկավարժական մտքի պատմություն» առարկայի դասընթացի հիմնավորումը, նպատակն ու խնդիրները

«Հայ մանկավարժական մտքի պատմություն» առարկայի դասընթացը նախատեսված է «Տարրական մանկավարժություն եվ մեթոդիկա», «Նախադպրոցական մանկավարժություն եվ  մեթոդիկա», «Անգլերեն  լեզու եվ  գրականություն», «Սոցիալական մանկավարխություն», «Ինֆորմատիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների համար: Դասընթացը ներկայացնում է մանկավարժական գիտության համակարգի այն ոլորտը, որը տեսական գիտելիքներ է տալիս ուսանողությանը հայ մանկավար­ժութ­յան անցած ուղու, ականավոր հայ մանկավարժների հայացքների, մանկա­վար­ժական գաղա­փարի առաջացման մասին:

Դասընթացը հնարավորություն է տալիս ապագա մանկավարժներին ընտրելու իրենց մասնագիտությունը, խորանալ մանկավարժական մասնագիտության մեջ:

Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողին հայ մանկավարժության պատմության ձևավորման, դպրոցի, կրթության, դաստիարակության առաջացման հայ առաջին մանկա­վարժների, դաստիարակության մասին արտա­հայտած մտքերի, հայ միջնադարյան համալսարանների առաջացման, վերածննդի, նոր և նորագույն դարաշրջանի ներկայացուցիչների , դպրոցի և դաստիարակության վերափոխման հետ:

Դասընթացի խնդիրներն են.

  • լուսաբանել հայ դպրոցն ու մանկավարժական միտքը նախամեսրոպյան և ետմասրոպյան խամանակաշրջանում
  • առանձնակի ուշադրության նվիրել  հայ մանկավարժական մտքի  անցած ուղու և պատմական տարբեր ժամանակներում նրանց խաղացած դերը դպրոցի, կրթության և դաստիարակության գործում, ունեցած ավանդը ըստ ուսմունքի լուսաբանելը,
  • հաղորդել գիտելիքներ հայ ժամանակների կրթական համակարգի և մանկա­վարժական մտքի նվաճումների մասին:

 


Դասընթացը նախատեսված է 60 ժամ պարապմունքների համար, որից 26–ը` դասախոսությունների, 8-ը` գործնական աշխատանքների, իսկ 26` ինքնուրույն աշխատանքի համար:

Հայ ժողովրդի պատմություն 1 դասընթացի ուսումնասիրման նպատակներն են սովորողներին հիմնարար գիտելիքներ տալ հայկական քաղաքակրթության պատմական զարգացման ընթացքի հիմնական օրինաչափությունների և առանձնահատկությունների վերաբերյալ, նպաստել նրանց` պատմական կարևոր իրադարձությունները և երևույթները ուսումնասիրելու, հասկանալու, վերլուծելու, համեմատելու, համադրելու, ինքնուրույն եզրահանգումներ կատարելու, հայկական պատմամշակութային ժառանգությունն արժևորելու կարողությունների զարգացմանը: 


Դասընթացի նպատակն է ուսանողների պատրաստում, ովքեր օժտված կլինեն աշխատանքային իրավունքի ոլորտում գիտելիքներով, իմացությամբ և հմտություններով, ունակ կլինեն ստացած գիտելիքները մասնագիտական գործունեության ոլորտում իմաստավորելու և գործնականում կիրառելու: Նշված նպատակին հասնելու համար սահմանվում են հետևյալ խնդիրները

- ուսանողի մոտ ձևավորել  ՀՀ-ում աշխատանքային իրավունքի ոլորտի հարաբերությունների իրավակարգավորման հիմունքների ՝ գիտականորեն հիմնավորված պատկերացման կազմում

- աշխատանքային հարաբերությունների ոլորտում օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի զարգացման միտումների բացահայտում,

- ուսանողների մոտ իրավական մտածողության զարգացում. աշխատանքի ազատ ընտրության իրավունքի որպես կարևոր սոցիալ տնտեսական իրավունքի  հասկացողության ձևավորում

ուսանողների մոտ աշխատանքային օրենսդրության էության և զարգացման միտումների վերաբերյալ պատկերացումների ձևավորում:



Սույն դասընթացի նպատակն է ուսանողին ներկայացնել քաղաքագիտական հիմնական հասկացությունները, քաղաքական գիտություն առարկան և դրա բովանդակությունը։ Դասընթացի շրջանակներում լուսաբանվելու են  այնպիսի առանցքային  թեմաներին ինչպիսիք են՝ մարդու և հասարակության փոխհարաբերությունների քաղաքական ոլորտը, քաղաքական իշխանության և իշխանական հարաբերությունների զարգացման օրինաչափությունները, քաղաքականության մեջ գործող սուբյեկտների փոխհարաբերությունները։ Դասընթացը նաև հնարավորություն կտա  քննարկումներ և բանավեճեր կազմակերպել ներքին և արտաքին քաղաքական արդի խնդիրների շուրջ։ 

Սույն դասընթացը գեղարվեստական գրականության մասին է: Այս դասընթացի շրջանակներում ուսուցանվելու են գրականագիտական մտքի զարգացման պատմությունը, գրական ստեղծագործության պոետիկան, տաղաչափական համակարգերը, բանաստեղծական չափի որոշման սկզբունքները, գրական երկի ձևաբովանդակային բաղադրամասերը, գրական սեռերն ու ժանրերը, գեղարվեստական խոսք կառուցելու միջոցներն ու ձևերը, տարբեր դարաշրջաններում գրականության մեջ իշխող գրական ուղղությունները, հոսանքները, դպրոցները: Ուսուցանվելու են նաև գրողի լեզվի, ոճի առանձնահատկությունները, բառապաշարի առանձնահատուկ շերտերն ու դրանց ոճական նշանակությունը գեղարվեստական խոսքում: Դասընթացի նպատակն է սովորողներին ուսուցանել գրական երկերի վերլուծության մեթոդներն ու սկզբունքները:


Դասախոս՝ Վարդուհի Դավթյան

 բան. գիտ. թեկն., դոցենտ


«Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» դասընթացը նախատեսված է  իբրև պարտադիր դասընթաց  «Մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության  ուսանողների համար:Դասընթացը ներկայացնում է տարրական դպրոցում հայոց լեզվի ուսուցման վերաբերյալ գոյություն ունեցող ժամանակակից հոգեբանամանկավարժական տեսանկյունից ուսումնա­կան նյութի դիտարկում, տարրական դասարաններում զարգացնող ուսուցումն իրականացնող ուղիները, ուսումնական խնդիրների առաջադրման կոնկրետ միջոցները, լեզվական մտածողության զարգացման և մտավոր գործունեության ակտիվացման ուղիները, տարրական դպրոցում օգտագործվող մայրենիի դասագրքերում զետեղված ուսումնական նյութերի վերլուծությունը, 1-4 դասարանների մայրենի լեզվի դասագրքերի և ծրագրերի համեմատա­կան վերլուծությունը, ուսուցման գործընթացի կազմակերպման հետազոտական ուղղվածութ­յան ուժեղացման հնարները, մասնավորապես՝ ունեցած մասնագիտական գիտելիքների հարստացման, ուսուցման գործընթացում ծագած հարցերի պատասխանները որոնելու նպատակով մասնագիտական և այլ գրականությունից օգտվելու, մանկավարժական փորձը գնահատելու կարողությունների մշակում:


Դասախոս՝ բ.գ.թ. Նունե Մկրտչյան


Հարգելի՛ դիմորդ, hաշվի առնելով անգլերեն լեզվի իմացության  անհրաժեշտությունը  մեր օրերում   հարկ է  գիտակցել, որ  գրեթե  ցանկացած մասնագիտությանը զուգահեռ  պետք է  յուրացնել  նաև անգլերեն: Այսպիսով, սույն դասընթացի նպատակն ուսանողին  լեզվական կարողություններով օժտելն է: Այն միտված  է   զարգացնել  չորս հիմնական   հմտությունները ՝ լսելու, խոսելու, գրելու  և կարդալու  լեզվական   ավելի բարձր  մակարդակում: Զանազան  վարժանքների միջոցով  ուսանողին  կմատուցվի մասնագիտական  անգլերենով  բառապաշար և հնարավորություն  կտրվի մասնակցել  զանազան բանավեճերի  ու քննարկումների: Դասընթացն սկսելուց   առաջ  ուսանողները  պետք է  ունենան  օտար   լեզվից   հանրակրթական  դպրոցի   ավարտական դասարանի  գիտելիքներ:

Սիրելի ուսանողներ,այս դասընթացի շրջանակներում ուսումնասիրելու ենք իսպաներեն լեզվի առանձնահատկությունները բոլոր չորս հմտությունների պարագաներում,ունենալու ենք բանավեճեր,ֆիլմի դիտումներ իսպաներեն լեզվով։ «Իսպաներեն լեզու և գրականություն» մասնագիտությունը ուսանողներին հնարավորություն է տալիս խորությամբ տիրապետել աշխարհի ամենատարածված լեզուներից մեկին՝ իսպաներենին, ինչպես նաև բավարար չափով գիտելիքներ ստանալ իսպանախոս աշխարհի քաղաքակրթության վերաբերյալ ։ Իսպաներենն իր տարածվածությամբ աշխարհի 2-րդ, իսկ խոսողների թվով 3-րդ լեզուն է (անգլերենից և չինարենից հետո),իսպաներենը մայրենի է 470-500 միլիոն մարդու համար։


Սույն դասընթացի նպատակը ուսանողների կողմից սոցիալական մանկավարժության` որպես ինտեգրատիվ գիտության տեսական դրույթների, սոցիալականացման և սոցիալական դաստիարակության վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքների յուրացումն է: Դասընթացի շրջանակներում ուսումնասիրվելու են սոցիալական մանկավարժության օբյեկտը, առարկան, հիմնական կատեգորիաները, անձի սոցիալականացման մեխանիզմները, գործոնները և օրինաչափությունները, սոցիալ-մանկավարժական գործունեության էությունը, երեխաների տարբեր խմբերի հետ սոցիալ-մանկավարժական աշխատանքի ձևերի, մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները:

«Ժամանակակից հայոց լեզու» բուհական դասընթացի նոր ծրագրին համապատասխան և ընդգրկում է ներածություն, հնչյունաբանություն, բառագիտություն բաժինները՝ իրենց ենթաբաժիններով: Ավանդական հայերենագիտության և արդի լեզվաբանության նվաճումների հիման վրա քննվում են ժամանակակից հայոց լեզվի արևելահայ տարբերակի համապատասխան իրողությունները:

Այս դասընթացի շրջանակներում ուսանողը կծանոթանա հանրային կապերի(PR) սկզբնավորմանը, տերմինի ծագմանը, առանձնահատկություններին, իմիջի տեսակներին, դրա  կառուցման առանձնահատկություններին: Հանգամանալից տեղեկություններ կտրվեն նաև գովազդի սկզբնավորման, դրա տեսակների վերաբերյալ: Դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալու նաև հանրային կապերի և գովազդի ընդհանրություններին ու տարբերություններին, ԶԼՄ-ների հետ աշխատելու նրբություններին, մամլո հաղորդագրություններ պատրաստելու առանձնահատկություններին:      Դասընթացը ներառում է նաև տեղեկատվության տարածման միջոցների ՝ հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի մասին պատմող գլուխներ, անդրադառնում այդ լրատվամիջոցներից յուրաքանչյուրի առավելություններին ու թերություններին: Առանձնահատուկ տեղ է հատկացվում քաղաքական PR-ին ու դրա տեխնոլոգիաներին, ինչպես նաև բիզնեսում, ֆինանսական աշխարհում, շոու բիզնեսում    PR տեխնոլոգիաների ուսումնասիրմանը:                                               

Ուսանողները դասընթացի շրջանակներում կսովորեն նաև ժեստերի լեզուն,   <սև> PR-ի առանձնահատկություններին, կտիրապետեն հակաճգնաժամային PR-ի  տեխնոլոգիաներին: Մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով ամրապնդել տեսական գիտելիքները, կմասնակցեն բանավեճերի և քննարկումների:


«Հայոց լեզու» ուսումնական ծրագիրը ներառում է հայոց լեզվի  քերականության բոլոր բաժինները, բայց ոչ թե  քերականական-տեսական գիտելիքների շեշտադրումով, այլ առաջին հերթին այդ գիտելիքների գործնական-կիրառական ուղղվածությամբ: Այն նպատակաուղղված է մայրենի լեզվի իմացության զարգացմանը, հայերեն խոսքի մշակույթի բարձրացմանը, գրավոր և բանավար մասնագիտական հայերենով հաղորդակցվելու  և բովանդակալից ու ճիշտ խոսք կառուցելու կարողությունների  զարգացմանը: Դասընթացի շրջանակներում  աշխատանք է տարվում նաև ուսանողների ստեղծագործական կարողությունները զարգացնելու ուղղությամբ, ինչին մեծապես նպաստում են գրական-գեղարվեստական  տեքստերի  լեզվաոճական  վերլուծությունները: Ուսուցումն իրականացվում է փոխներգործուն մեթոդներով,  ստեղծագործական ակտիվ մթնոլորտում:

Սույն հատվածում զետեղված են վերապատրաստման ժամանակ օգտագործված նյութերը: